05.02.2024|
10:45
Քրիստոնեության պատմության մեջ եղել են հայրապետներ, որոնք իրենց բարեպաշտության, հավատքի պայքարի, սրբակեցության, գիտելիքների, սքանչելի խոսքի համար դասվել են սրբերի շարքը։ Նման մի հայրապետ է եղել Հովհաննես Ոսկեբերանը, ով զեխության, քստմնելի արատների, ցոփ, անառակության մեջ թավալվող Կոստանդնուպոլսի բնակիչներին փորձում էր խրատներով ուղղել, հեռացնել պղծության մեղքից, ցույց տալ երկրային կյանքի կարճատև ունայնությունը։